Հանուն մեր ֆերմայի` չեմ տա

Հանուն մեր ֆերմայի` չեմ տա
2009 թվականին ամերիկյան մի մասնավոր կազմակերպություն ԱՄՆ կառավարության աջակցությամբ մրցույթ էր հայտարարել, որի նպատակը  Հարավային Կովկասում խոզաբուծական եւ թռչնաբուծական համալիրի ստեղծումն էր: Ներդրումային լավագույն ծրագիրը ներկայացնողին ամերիկացիները 13 մլն. ԱՄՆ դոլար էին տրամադրելու: Շահեց Շիրակի մարզի սահմանային գոտում գերժամանակակից ագրոհամալիր հիմնելու նախագիծն իր ինֆրակառուցվածքներով, կերի բազայով: Եթե այն իրականացվեր, ապա ոչ միայն խթանելու էր էկոլոգիապես մաքուր մսի արտադրությունը Հայաստանում, այլեւ բարելավելու էր սահմանային մոտ 10 գյուղերի անգործ բնակչության կյանքը: Սակայն ծրագիրը չի իրականանում, քանի որ  հայկական կողմից պահանջվում է գոնե սիմվոլիկ մասնակցություն: