Վարդանյանն ու վարչապետը պայմանավորվա՞ծ են եղել

Վարդանյանն ու վարչապետը պայմանավորվա՞ծ են եղել
Վերջին օրերին  եւ հատկապես "Տրոյկա դիալոգ" ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանի բաց նամակից հետո լուրեր են շրջանառվում, թե կոալիցիան մտադիր է հետաձգել աշնանը "Լեզվի մասին" եւ "Հանրակրթության մասին" օրենքներում կատարված փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունելը: Կոալիցիոն մեր աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ նման բան չկա:  Ավելին` Ռուբեն Վարդանյանի նամակը համաձայնեցված է եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որպեսզի հասարակական դիմադրությունը կոտրվի եւ օբյեկտիվ՝ Ռուսաստանից չկառավարվող գործընթացի տպավորություն ստեղծվի: Եթե այս նամակով կարողանան օրինագծին դեմ արտահայտվող Հանրային խորհրդի աջակցությունը ստանալ, ապա խնդիրը կարելի է լուծված համարել: