Ինքնասպանությունների հետքերով

Ինքնասպանությունների հետքերով
Նախօրեին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ահազանգել էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ինքնասպանությունները եւ դժբախտ պատահարները "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկում, եւ մի քանի կոնկրետ օրինակներ էր բերել. "30.04.2010թ. դատապարտյալ Սուրեն Ավետիսյանը եւ 09.06.2010թ. ժամը 12:20-ին դատապարտյալ Վարուժան Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպան են եղել, 16.07.2010թ. կալանավոր Արամ Հակոբյանը հոսանքահարությունից մահացել է": Ավելի վաղ կալանավայրերի գերբնակեցման վերաբերյալ հրապարակավ մտահոգությունն էին հայտնել կալանավայրերում ուսումնասիրություններ կատարող հասարակական դիտորդները: Մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԱՆ մամուլի քարտուղար Լանա Մշեցյանին, որն ասաց, որ անկախ ՄԻ պաշտպանի հայտարարությունից՝ արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը մայիսի 18-ից ուսումնասիրում է 2010 թվականի առաջին կիսամյակի մահացության պատկերը քրեակատարողական հիմնարկներում, համապատասխան ստուգումներ է իրականացնում, որոնց արդյունքներով ձեռնարկված միջոցառումների մասին շուտով հանգամանալից, տեղեկատվություն կհրապարակվի: