Մահացել է Էմիլ Գաբրիելյանը

Մահացել է Էմիլ Գաբրիելյանը
Երեկ կարճատեւ հիվանդությունից հետո 79 տարեկան հասակում ԱՄՆ-ում մահացել է գիտնական-բժիշկ Էմիլ Գաբրիելյանը, որը շուրջ 15 տարի եղել է ՀՀ առողջապահության նախարար: Էմիլ Գաբրիելյանը առողջապահության գործի հմուտ կազմակերպիչ էր, ոլորտում անառարկելի հեղինակություն: Նա վերջին տարիներին ղեկավարում էր "Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը": Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով Հարություն Քուշկյանի ղեկավարությամբ: