Ջավախքի դպրոցներում կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը

Ջավախքի դպրոցներում կրճատվել են հայոց լեզվի դասաժամերը




Վրաստանը հայաթափման նոր քաղաքականություն է վարում, որի նպատակն է ջավախահայերին իրենց հայրենի բնօրրանից հեռացնելն ու հայ ազգային ինքնությունից զրկելը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ջավախքե հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը` փաստելով, որ կապված նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, վրացական իշխանությունների կողմից դպրոցական ժամաֆոնդի բաշխման նոր ծրագիր է մշակվել, որտեղ հայոց լեզվի դասաժամերը Ջավախքի հայկական դպրոցներում հասցվել է նվազագույնի:



«Մենք ցանկանում ենք հայոց լեզուն Ջավախքում երկրորդ պետական լեզու ճանաչել, եւ դա բխում է միջազգային պրակտիկայից եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների միջազգային իրավական նորմերից: Մինչդեռ, խորհրդային տարիների հետ համամատած, Ջավախքի դպրոցների հայերենի դասաժամերը կրճատվել են` 8 դասաժամից հասնելով 2-իե,-նշեց Շ. Թորոսյանը` հավելելով, որ հայկական դպրոցներում ամենաքիչ ժամաֆոնդը հատկացված է հայերենին, իսկ 12-րդ դասարանի ավարտական քննությունների մեջ մայրենի լեզվի քննությունը ներառված չէ առհասարակ: Ըստ Շ. Թորոսյանի` վրացիները որդեգրել են վրացերենն ամրապնդելու նպատակաուղղված քաղաքականություն, որը հայկական կողմն առանձնապես չի քննադատում, սակայն նրանք այդ քաղաքականությունն իրականացնում են հայոց լեզվի կիրառությունը ճնշելու հաշվին: «Ջավախքե հայրենակցական միության նախագահը նաեւ նշեց, որ Թբիլիսիում հատուկ ծառայությունների կողմից կազմվել է հայ մանկավարժների «սեւ ցուցակե, որում ընդգրկված են հիմնականում պատմության, հայոց լեզվի ուսուցիչների անուններ եւ բոլոր նրանք, ովքեր հայապահպանության քարոզչություն են տանում աշակերտների շրջանում:



Այդ «սեւ ցուցակե կոչվածում ընդգրկված ուսուցիչներին արգելվել է աշխատել ոչ միայն Ջավախքի, այլեւ ամբողջ Վրաստանի դպրոցներում: «Նրանց չեն պատճառաբանվել աշխատանքից ազատելու հիմքերը, այլ ասվել է` պատճառը փնտրեք ձեր մեջ եւ բողոքեք ում կուզեք: Սա մի քայլ է, որը միտված է հայկական ազգային դիմագիծը խեղելու եւ վախի ու սարսափի մթնոլորտ ձեւավորելու մնացած ազգային դիմագիծ ունեցողների համար, ովքեր կփորձեն հայ ինքնության տեսանկյունից հանդես գալ: Մարդիկ վախենում են խոսել ու կարծիք հայտնել, վախենում են իրենց հայ ինքնության մասին բարձաձայնելե,-ասաց նա: Այս տարի ՀՀ սփյուռքի ու կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում վերապատրաստում են անցնում սփյուռքահայ ուսուցիչներ: Վրացական կողմի համաձայնությամբ ուսուցիչների վերապատրաստում էր նախատեսվել նաեւ Ջավախքից, սակայն չիրականացավ, քանի որ վրացական իշխանությունները խոստացան ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպել Վրաստանում:



Արմենպրես