Փերիս Հիլթոնին արգելել են կազինո մտնել

Փերիս Հիլթոնին արգելել են կազինո մտնել
Hilton հյուրանոցային կայսրության սկանդալային ժառանգորդուհի Փերիս Հիլթոնին արգելել են հայտնվել Wynn Casinos ընկերությանը պատկանող երկու խաղատներում։ Wynn Las Vegas-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ի խաղային մայրաքաղաքի համար նման արտասովոր որոշում է կայացվել վերջին օրերին Հիլթոնի շուրջ կոկաինի սկանդալի հետ կապված։ Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Լաս Վեգասի ոստիկանությունը ձերբակալել էր Փերիս Հիլթոնին կոկաին պահելու համար։ Օգոստոսի 31-ին Հիլթոնին մեղադրանք են առաջադրել թմրանյութեր ապօրինի պահելու համար։ Եթե նրա մեղքն ապացուցվի, Փերիսին սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում։



Tert.am