Մեդվեդեւն իր բլոգում մեղադրել է Լուկաշենկոյին անպարկեշտության մեջ (վիդեո)

Մեդվեդեւն իր բլոգում մեղադրել է Լուկաշենկոյին անպարկեշտության մեջ (վիդեո)
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր բլոգում մի տեսանյութ է տեղադրել, որտեղ նա խոսում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին: «Նախագահ Լուկաշենկոն իր ելույթներում ոչ միայն դիվանագիտական կանոններն է ոտնահարում, այլեւ դուրս է գալիս տարրական պարկեշտության սահմաններից: Դա, սակայն, ինձ համար նորություն չէ», - հայտարարել է Մեդվեդեւը: 



Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ռուսական լրատվամիջոցները հատուկ պատվերով են իր դեմ նյութեր հրապարակում, ինչին ի պատասխան Մեդվեդեւը տեսանյութում ասել է. «Լավ կլիներ, եթե Բելառուսի նախագահը զբաղվեր ներքին խնդիրներով, օրինակ` վերջապես հետաքններ բազմաթիվ մարդկանց անհետացման մասին գործերը»: Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որին որպես թեկնածու մասնակցելու է Ալեքսանդր Լուկաշենկոն: