ԵԱՀԿ-ն մերժել է ադրբեջանցիներին

ԵԱՀԿ-ն մերժել է ադրբեջանցիներին
Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը չի մասնակցի ԼՂՀ շրջաններում ԵԱՀԿ-ի գնահատող առաքելության աշխատանքներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բեյրամ Սաֆարովը, որը մասնակցել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ կայացած հանդիպմանը: Հիշեցնենք, որ Բեյրամ Սաֆարովը եվրոպացի դիվանագետներին խնդրել էր հնարավորություն ընձեռել մասնակցելու Լեռնային Ղարաբաղիում անցկացվող առաքելության աշխատանքներին: