Հերթը կհասնի Խաչատուրովի՞ն

Հերթը կհասնի Խաչատուրովի՞ն
«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի զորամասում կրքերը թեժանում են, ստվարանում են դրամահավաքության մեջ մեղադրվող զինվորականների շարքերը: Մենք արդեն գրել ենք այս զորամասի Ռոժ մականունով հրամանատարի՝ Վարդան Մարտիրոսյանի կալանավորման մասին, որը պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ անպատիժ գործել էր՝ ծեծել ու նվաստացրել զինվորներին եւ որդի Խաչատուրովի հետ ստիպել էր զինվորականներին իրենց համար վարկեր վերցնել:



Զորամասին մոտ կանգնած մեր աղբյուրներից երեկ տեղեկացանք, որ այս գործով ձերբակալվել է նաեւ գնդի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող  աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Կարապետյանը: Ի դեպ, զորամասում այս առիթով կատակում են, որ եթե դեպքերն այս տեմպով զարգանան, չի բացառվում, որ հերթը հասնի նաեւ հովանավորին՝ որդի Խաչատուրովին: Իմիջիայլոց ասում են, որ Խաչատուրովի կրտսեր որդու հոբբին խաղադրույքներ անելն է, որոնց վրա լուրջ կարողություն է վատնում: Նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նա կորցրել է մեկ միլիոն դոլար, որի կեսը փակվել է հայրը, մի քիչ՝ մայրը, մոտ 150 հազար դոլարով «պադդերժկա» է արել  ախպերությունը, մի փոքր մաս էլ փակվել է մեքենան գրավ դնելով: