Ումա Տուրմանը Տարանտինոյին խմեցրել է իր կոշիկից

Ումա Տուրմանը Տարանտինոյին խմեցրել է իր կոշիկից
Նյու Յորքում կայացած երեկույթի ժամանակ Ումա Տուրմանն ու Քվենտին Տարանտինոն ապշեցրել են ներկաներին։ Ամուսնացած դերասանուհին, ով հանրահայտ կինեմատոգրաֆիստի հին ընկերն է, առաջարկել է վերջինիս շամպայն խմել իր իսկ կոշիկից (Christian Louboutins–ի կողմից՝ $ 1200 արժողությամբ)։ Մի կում անելով՝ Տարանտինոն ցանկացել է համբուրվել դերասանուհու հետ, իսկ Ուման առանձնապես դեմ չի եղել։ Այսպիսով, զույգը թեժացրել է իրենց սիրավեպի մասին տարածվող լուրերը։