Հայաստանից մեկնելը՝ 3-ից 6 հազար եվրո

Հայաստանից մեկնելը՝ 3-ից 6 հազար եվրո
Հայաստանյան որոշ տուրիստական գործակալություններ հիմնավորապես մասնագիտացել են մարդկանց արտագաղթը կազմակերպելու գործում. նրանք 3-ից մինչեւ 6 հազար եվրոյով կազմակերպում են ցանկացած անձի Հայաստանից մեկնումը: Ընդ որում՝ գինը կախված է ծառայության կազմակերպման արագությունից, որոշ ընկերություններում այդ առումով ռեկորդային ժամկետ է գործում: Ասենք, 3 օրում «Շենգեն» վիզա են խփում:



Ընդ որում, սրանց մեծ մասն աշխատում է ոչ թե տեղական դեսպանատների, այլ Ռուսաստանի եւ Վրաստանի համապատասխան դեսպանությունների հետ, որտեղ արդեն կապեր ունեն եւ փող տալ-առնելու հստակ մեխանիզմներ: Եւ չնայած արագընթաց գործընթացին, դրանցից շատերը «հերթի տակ» են աշխատում՝ դիմողների պակաս չունեն: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ որոշ գործակալություններ վայելում են բարձրաստիճան չինովնիկների հովանավորությունը: Մեր տեղեկություններով, նրանց մեջ է նաեւ փոխոստիկանապետ Օսիկյանը: