Էրդողանը Ստրասբուրգում է

Էրդողանը Ստրասբուրգում է
Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանը: Չնայած այս նստաշրջանում Հայաստանին վերաբերող որեւէ հարց չի քննարկվելու, սակայն հայաստանյան պատվիրակությունը բավականին լարված վիճակում է, քանի որ Վեհաժողովի աշխատանքներին է մասնակցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նաեւ հնչել է ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը վերսկսելու սպառնալիք:



Հետեւաբար հայաստանյան պատվիրակության անդամները Հայաստանին, ԼՂՀ-ին եւ Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող մի շարք խնդիրներ են որոշել բարձրաձայնել եւ դրա համար ձայն են խնդրել: Սակայն հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգից փոխանցեց, որ մեր պատվիրակության անդամները երեկ դրա հնարավորությունը դեռ չեն ստացել եւ դա կանեն առաջիկա օրերին: Նշենք, որ այս նստաշրջանում քննարկվելու է մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը, բացի այդ, քննարկվելու է նաեւ Վրաստանի կողմից ԵԽԽՎ առաջ ստանձնած պարտավորությունների հարցը: