Մուբարաքին «տապալեցին» նաեւ Ադրբեջանում

Մուբարաքին «տապալեցին» նաեւ Ադրբեջանում
Ապամոնտաժվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի արձանը, որը կանգնեցված էր Բաքվից ոչ հեռու գտնվող Խիրդալան քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Գործակալության տվյալներով, արձանն ապամոնտաժվել է գիշերվա ժամերին։


Ավելի վաղ ապամոնտաժման պահանջներով հանդես էին եկել Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր, դիմելով երկրի իշխանություններին, պահանջել էին դադարել «երկրպագել կուռքերին»։ Բացի այդ, ընդդիմության ներկայացուցիչները նաեւ պահանջել էին անվանափոխել այն դպրոցը, որը կրում էր Մուբարաքի կնոջ անունը։ Սակայն այդ պահանջներից հետո իշխանություններն, ընդհակառակը, ավելի էին ուժեղացրել արձանի հսկողությունը։ Անհայտ է, թե ինչու են այն հիմա ապամոնտաժել։



Հոսնի Մուբարաքի արձանը Խիրդալանում կանգնեցվել էր 2007 թվականին՝ Ադրբեջանի եւ Եգիպտոսի բարեկամության զբոսայգում։