Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետերը հանդիպել են

Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետերը հանդիպել են
Մինչ օրս «առանց փողկապի» հանդիպումներ մեր պետական այրերն ունեցել էին միայն ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որտեղ բացառապես մեծ եւ փոքր եղբայրների անհավասար հարաբերություններ էին: Լավ է, որ ավանդույթը փոխվում է. Երեւանի եւ Թբիլիսիի քաղաքապետների հանդիպումը քաղաքակիրթ, նորմալ երկրներին բնորոշ հարեւանային շփում է, որտեղ բոլոր հարցերը հնարավոր է լուծել սեղանի շուրջ, այլ ոչ թե խրամատներում կամ մեր ցավ ու դարդին անհաղորդ միջազգային ատյաններում: