Դանակահարել է խաղալիքի պատճառով

Դանակահարել է խաղալիքի պատճառով
Ռուսաստանում 9-ամյա տղան դանակահարել է իր 8-ամյա ընկերոջը, երբ վերջինս առանց իր թույլտվության վերցրել է նրա խաղալիք ավտոմեքենան: Ընկերոջ անզգույշ վարմունքն այնքան է բարկացրել 9-ամյա տղային, որ վերջինս գրպանից հանել է դանակը եւ մի քանի հարվածներ հասցրել նրա ձեռքերին եւ կրծքավանդակին:



Այսքանով չբավարարվելով՝  արդեն վիրավոր եւ արյունաքամվող երեխայի գլուխը մի քանի անգամ հարվածել է ասֆալտին: Վերջինիս փրկել են հարեւանները` նրան խլելով կատաղած ընկերոջ ձեռքից եւ շտապօգնություն զանգահարելով:



Բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել են գանգուղեղի վնասվածք, ուղեղի ցնցում, ձեռքերի եւ կրծքավանդակի կտրվածքներ: Ողբերգական դեպքի մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը` բնականաբար չբացահայտելով տղաների անունները: