Վարչապետն անմասն չէ նաեւ հնչակների պառակտման գործընթացին

Վարչապետն անմասն չէ նաեւ հնչակների պառակտման գործընթացին
Մոտ 2 տարի առաջ ավանդական կուսակցություններից մեկը՝ ՀՌԱԿ-ը, պառակտվեց, նոր խումբը ՌԱԿ անունով կուսակցություն գրանցեց: Այդ պառակտման մեջ ակտիվ դերակատարում ունենալու  մեջ ռամկավարները մեղադրում էին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ապա սկսվեց Հնչակյան ավանդական կուսակցության պառակտման գործընթացը՝ Լյուդմիլա Սարգսյանին եւ իր թիմին հեռացրեցին կուսակցությունից: Երեկ Հանքավանում «Անի ռիզորթ» հյուրանոցային համալիրի բացմանը ներկա գտնվելով՝ վարչապետն ապացուցեց, որ անմասն չէ նաեւ հնչակների պառակտման գործընթացին: Համալիրը Հնչակյան կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին է պատկանում: