Ընտրություններում կրկին պարտություն ենք կրելու

Ընտրություններում կրկին պարտություն ենք կրելու
Հուլիսի 13-ին կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմը: Եթե այն թարմացվեր, հասարակության մեջ հարգանք վայելող, չվարկաբեկված, իշխանության կերակրատաշտից չսնվող անձինք ընդգրկվեին, կարելի էր հուսալ, որ առաջիկայում կա շանս, որ մեզանում նորմալ ընտրություններ կընթանան: Սակայն միայն այն փաստը, որ վերջին տարիներին ընտրությունների ինստիտուտը հիմնովին ոչնչացրած Գարեգին Ազարյանը նորից զբաղեցնելու է ԿԸՀ նախագահի աթոռը, խոսում է այն մասին, որ առաջիկա ընտրություններում մենք կրկին պարտություն ենք կրելու: