Երկու Լեւոնները

Երկու Լեւոնները
Մեր գործընկեր Մհեր Ղալեչյանը եզակի շնորհք ունի արխիվային հետաքրքիր լուսանկարներ պեղելու: Երեկ նա համացանցում տեղադրել էր այս լուսանկարը եւ տակը մակագրել. «Լեւոնն ու Լեւոնը»: Իմաստն այն է, որ Լեւոն Արոնյանի հայտնությունը վերջին տարիների իրողություն չէ, այլ 90-ականներից է գալիս: Եվ նրա կայացմանը նպաստել է ՀՀ առաջին նախագահը: Ըստ ամենայնի, սա 1997 թվի լուսանկար է, որտեղ ներկա են Վանո Սիրադեղյանը, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը եւ իհարկե՝ երկու Լեւոնները՝ Տեր-Պետրոսյան եւ Արոնյան: