ԲՀԿ-ական պատգամավորի նկատմամբ ճնշումները շարունակվում են

ԲՀԿ-ական պատգամավորի նկատմամբ ճնշումները շարունակվում են
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են: Նրա մերձավորներից 6 հոգու նկատմամբ հայտարարված է հետախուզում, եւ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները փնտրում են նրանց: Գասպարյանը հեռացել է Հայաստանից, պատճառաբանելով, որ Չինաստանում կարեւոր գործեր ունի: Թերեւս պատճառն այն է, որ ի վիճակի չէ պաշտպանել իր մտերիմներին: Մենք  գրել ենք, որ Գասպարյանի դեմ ճնշումներն սկսվել էին այն բանից հետո, երբ նա եւ նրա մտերիմներն սպառնացել էին Արմավիրի Գետաշենի համայնքապետին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) հետ մտերմություն անելու համար: