Կարգավորում են մայրաքաղաքի երթեւեկությունը

Կարգավորում են մայրաքաղաքի երթեւեկությունը
Ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել մայրաքաղաքի երթեւեկությունը. էլ տուգանքների չափերն ավելացվեցին, էլ կանգնող «գայիշնիկներին» փոխարինեցին մեքենաներով շրջող ավտոտեսուչներով: Ոչինչ չի օգնում: Հիմա էլ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներ ու արագաչափեր են տեղադրում փողոցներում: Դրանց առաջին խմբաքանակը հունվարի 16-ից կսկսի գործել: Բայց թե ինչքանով կփոխվի երթեւեկության որակը, եւ որքանով կնվազեն ավտոպատահարները՝ դժվար է ասել: