Խնդրել է ապահովել անվտանգությունը

Խնդրել է ապահովել անվտանգությունը
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ նամակ է գրել Վլադիմիր Գասպարյանին, որում ասում է, թե ինքը մի խմբի հետ հունվարի 15-ին գնալու է Թեղուտ եւ Շնող, ու քանի որ հնարավոր են մարդկային կուտակումներ, խնդրում է ապահովել հավաքված մարդկանց անվտանգությունը: Երբ մենք ընկերներով քաղաքից դուրս ենք գնում՝ խնջույքի, նախապես չենք դիմում ոստիկանապետին, թե՝  բարի եղեք ապահովել մեր անվտանգությունը, քանի որ հարեւան սեղանակիցներից ինչ-որ մեկը կարող է հարբած լինել եւ վեճի մեջ մտնել մեր կողմի տաքգլուխների հետ: Չենք գրում ոչ այն պատճառով, որ իրադարձությունների զարգացման նման սցենարը բացառում ենք: Ուղղակի գիտենք, որ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգ ու օրինականություն ապահովել ՀՀ տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա: Իսկ եթե կասկածում ենք, որ թերանալու է իր պարտականությունները կատարելու մեջ, միեւնույնն է՝ ոչ մի նամակով հնարավոր չէ փարատել այդ կասկածները: