Պրեսկոտը զայրացե՞լ էր

Պրեսկոտը զայրացե՞լ էր
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ ԱԺ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ բավական արտառոց պահվածք է դրսեւորել՝ չթաքցնելով իր զայրույթը, երբ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը խոսք է բացել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին: Ավելի ուշ նա հանդիպել է նաեւ ընդդիմության հետ. ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ավետիս Ավագյանն ու Վլադիմիր Կարապետյանը նրան են ներկայացրել Հայաստանի նախընտրական վիճակն ու ՀՔԾ մարտիմեկյան զեկույցը: