Սիմվոլիկ 10 դրամ

Սիմվոլիկ 10 դրամ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան ընդդեմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի» գործով դատական առաջին նիստը կկայանա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հունվարի 24-ին: Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցի գրասենյակը Վլադիմիր Գասպարյանի կողմից իր կազմակերպության պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել դատարան, իսկ հայցադիմումի համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի՝ մեր թերթում, ինչպես նաեւ «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցները: Կազմակերպությունը Գասպարյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ նրանից, հօգուտ Հելսինկյան ասամբլեայի, բռնագանձել սիմվոլիկ 10 դրամ: