« Ազգային ժողովը մեկ տարուց ավել չի գոյատևի»

« Ազգային ժողովը մեկ տարուց ավել չի գոյատևի»
« ԱԺ ընտրություններին կարևորություն չենք տալիս, քանի որ  այս Ազգային ժողովը մեկ տարուց ավել գոյատևել չի կարող: 2013թ. նոր նախագահը իր հետ կբերի նոր պառլամենտարիզմի շքախումբը:  Մեր գլխավոր հարվածի ուղղությունը նախագահական ընտրությունները կլինեն և 2012թ. նոյեմբերին ես կմտնեմ  նախագահական մարաթոն»,  - այսօր ասաց Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Նա մասնակցում է ԱԺ ընտրություններին ընտրազանգվածի համակրանքը տնտղելու համար:



Բանախոսը տգիտություն անվանեց չորս կուսակցությունների դաշինքը՝ ընտրացուցակներից մահացած մարդկանց հանելու համար: Ըստ Հակոբյանի ավելի կարևոր է էլեկտորատի պասիվ մասի վրա տարվող աշխատանքը, քանի որ ըստ նրա ինչքան քիչ ընտրողներ գան, այնքան շատ լցոնումներ կարվեն:



Պատգամավոր դառնալու դեպքում նա խոստացավ վերականգնել խորհրդային տարիներին եղած 40 շրջանների անկախությունը և «ջարդել կրթական դոկտրինը», ինչի համար միակ մեղավորը, իր կարծիքով, ՀՅԴ-ն է:



Նա կարծիք հայտնեց, որ  ապրանքային արտադրությունը պիտի լինի հիմնականը, իսկ սպասարկող և առևտրական կոպիտալը պետք է երկրորդական լինեն: Սա է նոր տնտեսական քաղաքականության էությունը, որը Դ. Հակոբյանը պլանավորում է իրականացնել:



Սեդա Ստեփանյան