Բացի ՀՀԿ-ից, մյուսների գործունեությունը կաթվածահար է լինելու ԱԺ-ում

Բացի ՀՀԿ-ից, մյուսների գործունեությունը կաթվածահար է լինելու ԱԺ-ում
«Արդեն իսկ պարզ է, որ բացի մեծամասնություն ունեցող ուժից՝ ՀՀԿ-ից, մյուս բոլոր ֆրակցիաների օրենսդիր գործունեությունը կաթվածահար է լինելու, ինչպես նախորդ գումարման ԱԺ-ում էր: Որքան էլ որ լավ օրինագիծ առաջարկեն, «անցկացնելը» բարդ է լիելու, իսկ ավելի ճիշտ՝ կախված այն հանգամանքից, թե որքանով ՀՀԿականները հավանություն կտան այդ օրինագծին,- կարծում է «Ժառանգության» համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Իզաբելլա Աբգարյանը: - Բարդ է լինելու նաև մեծամասնության օրինագծի տապալումը: Մնում է կառավարության հետ հարցուպատասխանի հնարավորությունը և, օգտագործելով մանդատը, այս կամ այն քաղաքացու կամ նրանց խմբի կոնկրետ խնդիրները լուծելը: Իսկ այն, որ «հետաքրքիր դեբատներ են լինելու», ինչպես ոմանք ակնկալում են, հաշվի առնելով որոշ քաղաքական գործիչների՝ խորհրդարան մուտք գործելը, ապա այդ հիացմունքը չեմ կիսում: Դա ոչ երկրի, ոչ էլ ժողովրդի խնդրների լուծում չէ: Իսկ ԱԺ-ն թատրոն չէ, որ ուրախանանք հետաքրքիր բեմադրություններով ...»:



Թեկնածուն, ով, ըստ էության, չի անցնի խորհրդարան, այս գրառումով է հանդես եկել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: