Վարդան Օսկանյանը կհրաժարվի մանդատից

Վարդան Օսկանյանը կհրաժարվի մանդատից
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր զբաղեցրել է ամենաարմատական ընդդիմության նիշան: Անգամ ՀԱԿ-ում այդքան քննադատաբար չեն տրամադրված գործող իշխանության հանդեպ, ինչքան նա: Երեկ երեք կուսակցությունների միասնական շտաբի հավաքի ժամանակ նա հայտարարել է. «Ես ինքս՝ Վարդան Օսկանյանս, երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պայմանավորվածությունների պատասխանատվության տակ չեմ դնի», ինչը կարելի է որպես ակնարկ դիտել. եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա ձեւավորվի, ինքը դուրս կգա ԲՀԿ-ից եւ կհրաժարվի ԱԺ մանդատից: