Սամվել Նիկոյանն էլ հրամաններ չի տալիս

Սամվել Նիկոյանն էլ հրամաններ չի տալիս
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը չի երկարաձգել ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանի հետ պայմանագիրը: Հայտնի է, որ ԱԺ եւ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետերը գործուղվում են ԱԳ նախարարությունից, եւ եթե նրանց հետ կնքված պայմանագիրը չի երկարացվում, ապա նրանք վերադառնում են ԱԳՆ: Մկրտումյանը համարվում է բարձրակարգ դիվանագետ, եւ հնարավոր է, որ նրա հետ պայմանագիրը երկարացնի նոր ԱԺ նախագահը, եթե նա ցանկություն ունենա աշխատել Մկրտումյանի հետ: Ի դեպ, Մկրտումյանն ԱԺ է եկել Հովիկ Աբրահամյանի նախագահության օրոք: