Հայ զինվորը 48 օր հացադուլի մեջ է

Հայ զինվորը 48 օր հացադուլի մեջ է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին



ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին



Ժամկետային զինծառայող Սուրեն Կիրակոսյանն արդեն 48 օր է, ինչ հացադուլի մեջ է: Նա գանգատվում է տարբեր հիվանդություններից եւ պահանջում է համապատասխան բժշկական օգնություն: ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նրան այցելել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը, ովքեր ականատես են եղել երիտասարդի առողջական վատթար վիճակին: Սուրեն Կիրակոսյանի հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետեւանքներ թողնել նրա առողջության վրա, այլեւ լուրջ սպառնալիք լինել կյանքի համար: Նա բժշկական եւ հոգեբանական օգնության կարիք ունի, որը հնարավոր է իրականացնել բժշկական հաստատության պայմաններում եւ ծնողների միջամտությամբ: Պահանջում ենք անհապաղ մասնագիտական օգնություն տրամադրել Սուրեն Կիրակոսյանին, որպեսզի երիտասարդը դուրս գա հացադուլից:



Մեր սխալ որոշումներով նորից զոհ չտանք: Եղած զոհերն արդեն իսկ աններելի են:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից



Զարուհի Փոստանջյան  



21 մայիսի 2012թ.



Երեւան