Այսօրվա ընդդիմադիրները չե՞ն հիշում Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը

Այսօրվա ընդդիմադիրները չե՞ն հիշում Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը
Ուրբաթ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընթացք էր տվել իրեն դիմած ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունների նամակին, որով պահանջվում էր հանդիպում կազմակերպել «Հարսնաքարի»  գործը վարող իրավապահների հետ: ԱԺ նախագահը, ըստ մեր տեղեկությունների, նամակով տեղյակ էր պահել  գլխավոր դատախազին՝ ընդդիմադիրների պահանջի մասին, փորձելով կազմակերպել այդ հանդիպումը, որտեղ գլխավոր դատախազը հանդես կգար հաղորդմամբ: Սակայն նախագահականից ասել էին` ստոպ. «նման հանդիպում կազմակերպելու իրավական հիմք չկա»: Բանն այն է, որ 2000թ. ապրիլի 25-ին Ռոբերտ Քոչարյանը հրաման է ստորագրել, որով արգելվում է, որ նախաքննական փուլում գտնվող որեւէ գործի առնչությամբ գլխավոր դատախազը, նրա տեղակալները հանդես գան հաղորդմամբ: Այդ որոշումը բխում էր Հոկտեմբերի 27-ից, մասնավորապես Գագիկ Ջհանգիրյանի՝ ԱԺ-ում սպասվող հաղորդման փաստից: Այդ իսկ պատճառով շատերի մոտ տարակուսանք է առաջացրել այն, որ եթե Հովիկ Աբրահամյանը կարող էր դա մոռացած լինել, ապա ընդդիմադիր, ժամանակին 27-ի գործը վարած Ջհանգիրյանը, ինչպես նաեւ Վարդան Օսկանյանն ինչպե՞ս կարող էին չհիշել այդ հրամանը:



Նամակի մասին առավել մանրամասն կարդացեք՝ այստեղ: