Մտքեր Հայաստանի սիրտը շահելու համար եւ միայն

Մտքեր Հայաստանի սիրտը շահելու համար եւ միայն
Հայաստանում գտնվող ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն «Հին Էրիվանում» իր պատվին տրված ճաշի ժամանակ, որին մասնակցել են ԱԺ նախագահը, տեղակալները, մշտական հանձնաժողովների ղեկավարները, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի երբեմնի հյուպատոս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, Ղարաբաղին առնչվող բավականին հետաքրքիր մեսիջ է հղել. «Բոլորն էլ աշխարհում հասկանում են, որ Ղարաբաղն այլեւս չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, սակայն այսօր Ադրբեջանում չկան այնպիսի գործիչներ, որոնք այդ մասին կարող են հայտարարել»: Հասկանալի է, որ պուտինյան «դինաստիայի» առանցքային դերակատարներից մեկի  այս միտքը` ԵԱՀԿ նախագահի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցի ֆոնին նոր իմաստ է ստանում Ռուսաստանի` Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով: Ըստ ամենայնի, Ռուսաստանը գիտակցում է, որ գազի գնի բարձրացման, օդանավակայանի «գույքագրմանը» զուգահեռ պետք է ասվեն մտքեր` Հայաստանի սիրտը շահելու համար, որովհետեւ տարածաշրջանում ամեն րոպե կարող է եւ ստատուս քվո փոխվել ոչ ի շահ Ռուսաստանի: