Գնաց պանիխիդայի

Գնաց պանիխիդայի
ԱԺ եկած Սամվել Ալեքսանյանը, ինչպես միշտ, շատ արագ լքեց խորհրդարանը: «Գնում եմ պանիխիդա` վռազ եմ»,- ասաց նա, որպեսզի որեւէ լրագրող իրեն «չհետապնդի» ու հարց չտա: «Հանգուցյալը կսպասի, մենք` ոչ»,- նետեց լրագրողներից մեկը՝ վերջին պահին հարցնելով. Դո՞ւք եք համոզել, որ Ձեր լավ ընկեր Ռուբեն Հայրապետյանը հետ վերցնի մանդատը վայր դնելու իր դիմումը: «Ես, ուրեմն, քուր ջան, Ապարանից նոր եմ եկել, ոչ մի բանից խաբար չեմ, ո՜չ մի բանից»: Ասում են` Դուք եք համոզել Հայրապետյանին: «Ապարանցի մարդ եմ, ոչ մի բանի հետ կապ չունեմ ու գնում եմ պանիխիդա»,- ասաց Ալեքսանյանը՝ չպարզաբանելով, թե ցերեկվա ժամը 3-ին այդ ում «պանիխիդան» են տալիս: