Ատոմ Էգոյան. Ցնցված եմ եւ վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ

Ատոմ Էգոյան. Ցնցված եմ եւ վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ
«Սիվիլիթաս» հիմնադրամի պատվո խրհրդի անդամ, հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը զորացություն եւ աջակցություն է հայտել Վարդան Օսկանյանին՝ նրա դեմ սկսված քաղաքական հետապնդման գործում: Էգոյանի հայտարարությունը տարածել է «Սիվիլիթաս» հիմնադրամը: Նամակում ասվում է.



Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ և համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարևոր կապեր և բերելու ժողովրդավարական բարեփոխման թանկ գաղափարներ, ազատ մեդիա մի երկիր, որը դեռ չի թոթափել խորհրդային ժամանակաշրջանի ավելի քան յոթանասուն տարիների վերահսկողությունը:



Այս գիտակցումով ես առանց վարանելու ընդունեցի «Սիվիլիթասի» ստեղծման գործում ներգրավվելու պարոն Օսկանյանի առաջարկը: Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է կարևոր այս կազմակերպությունը նպաստել բաց և հրապարակային բանավեճին մի երկրում, որն ինձ համար թանկ է և որով ես հպարտ եմ: Սա է պատճառը, որ ես այսքան ցնցված եմ և վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ: Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի և քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար:



Հայաստանի գլխավոր դատախազին ես հորդորում եմ լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և շինծու մեղադրանքներով դատապարտելու հետևանքները: Այս գործողությանը մեծագույն մտահոգությամբ հետևում են բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են խոսքի ազատությամբ իրապես ժողովրդակավարական և ժամանակակից երկրում»: