Վաղաժամկետ կդադարեցնեն

Վաղաժամկետ կդադարեցնեն
Կառավարությունը` առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկել է նաև Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի  ղեկավար Վարդան Ղուկասյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը: Որոշումն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից։