Վերադարձ դեպի կղզի

Վերադարձ դեպի կղզի
Արամ Պաչյանի առաջին գիրքը` «Ռոբինզոն եւ 13 պատմվածք» պատմվածքների ժողովածուն կարճ ժամանակում սիրելի դարձավ ընթերցողների կողմից: Հրատարակության տպաքանակը սպառվեց: Գիրք ամփոփում էր պատմվածքներ, որոնցից մի քանիսը տպագրվել էին գրական մամուլում` արժանանալով մրցանակների:



 



Առաջին գրական գործակալության եւ «Անտարես» հրատարակչության համագործակցության արդյունքում այս տարի արդեն տպագրվել է Արամի «Ցտեսություն, Ծիտ» վեպը, իսկ այժմ վերահրատարակվել է պատմվածքների ժողովածուն: Գարնանը լույս կտեսնի նրա «Վերջին կղզին» անվանումով էսսեների ժողովածուն: Գրքում գրված է.



 



«Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է` Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային  նախաստեղծ պարզ ու ակեղծ կեցության իր վերջին կղզին»:



 



«Ռոբինզոնը» մի քանի օրից կվաճառվի Երեւանի գրախանութներում: