Առաջարկվում է Կապույտ մզկիթն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցանկում

Առաջարկվում է  Կապույտ մզկիթն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցանկում
Հայաստանը մտադիր է Երեւանի Կապույտ մզկիթն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ- ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Համապատասխան հայտ ներկայացնելու մասին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնել է ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի հետ հանդիպման ժամանակ։

Հասմիկ Պողոսյանը Իրան էր մեկնել նախարար Հոսեյնիի հրավերով՝ քննարկելու երկու նախարարությունների միջեկ 2013- 15 թթ համագործակցության ծրագիրը։