Ֆլորա Մարտիրոսյանին կհուղարկավորեն Հայաստանում

Ֆլորա Մարտիրոսյանին կհուղարկավորեն Հայաստանում
Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունը  տեղի կունենա Հայաստանում: Այս  մասին տեղեկացրել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը: ԱՄՆ-ում անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը կարգավորելուց հետո կհստակեցվ, թե մոտավորապես երբ  կլինի հուղարկավորությունը:



Դեռեւս հայտնի չէ, թե որտեղ կամփոփվի աճյունը:



ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են: