«Դիակոնիայի ուսուցումը»՝ Մայր Աթոռում

«Դիակոնիայի ուսուցումը»՝ Մայր Աթոռում
Նոյեմբերի 27-28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով, որը կազմակերպվում է օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից:

Համաժողովը կներկայացնի դիակոնիայի` եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծառայության ուսուցման տեղական և միջազգային փորձը, դիակոնիայի գործնական կիրառումը և ազդեցությունը եկեղեցական ծխերի և համայնքների վրա:

Համաժողովին կմասնակցեն աստվածաբաններ և մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից։ Հայաստանից հրավիրված են ներկայացուցիչներ նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի և աստվածաբանության ֆակուլտետների դասախոսներ, ներկայացուցիչներ «Ուորլդվիժն» և «Ամքոր» կազմակերպություններից և այլն։

Համաժողովի սկիզբը` նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ին, Հին ճեմարանի դահլիճում: