Ինչու Սերժ Սարգսյանը Գյումրիում տանուլ տվեց

Ինչու Սերժ Սարգսյանը Գյումրիում տանուլ տվեց
Սերժ Սարգսյանի պարտությունը Գյումրիում սպասելի էր: Սոցիալական ծանր դրության մեջ գտնվող, տնակներում ապրող գյումրեցին զզվել է գործող ռեժիմից: Ազատիչը Շիրակի մարզում հայտարարել էր. «Եթե 100 տոկոսից խփենք 90-ը, 70, 60, լավ կլինի: Որքան պետք է, այնքան կխփենք»:Ընտրությունների արդյունքում Գյումրում ստացվեց հակառակը: Ընտրությունների օրը խուճապի մատնված Շիրակի մարզային եւ տեղական իշխանությունները չկարողացան Ս. Սարգսյանի հաղթանակի համար խոստացված ձայների չափաբաժինն ապահովել: Քաղաքում լուրեր են պտտվում, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական է տալու: Զրուցեցինք հասարակական-քաղաքական գործիչների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ:



Սերժ  Սարգսյանի նախընտրական շտաբի մարզային կառույցի  ղեկավար Սահակ Մինասյան.



 



«Հարցը հետեւյալն է, թե ինչու գործող նախագահը Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում հաղթեց հիմնական մրցակցին, իսկ Գյումրիում ավելի քիչ ձայներ հավաքեց: Ընդհանրապես փոքր բնակավայրերում փոփոխությունները դեպի լավը եւ վատը շատ ավելի ակնառու եւ նկատելի են, ցանկացած դրական տեղաշարժ, ներդրում, աշխատատեղերի ստեղծում կարճ ժամանակահատվածում դառնում է ակնհայտ: Որ անցած 5 տարիների ընթացքում մեր մարզում 90 մլրդ համարժեք դրամի ներդում է իրականացվել, դա փաստ է: Պտուղները գյուղական բնակավայրերում ավելի ակնառու են, քան Գյումրի քաղաքում, որն ունի իր առանձնահատկությունները: Գյումրին հետաղետյան  ամբողջ գոտու ամենաշատ տուժած, բնակելի հատվածի ամենաշատ անբավարարություն ունեցող քաղաքն է: Ճիշտ է բնակարանային խնդիրները լուծվել են, սակայն աշխատատեղերի ստեղծման խնդիրն ընթացքի մեջ է: Առկա սոցիալական լարվածութույնն ավելի ցայտուն է Գյումրիում շատ պատճառներով, որոնց մասին հիմա չեմ ուզում խոսել, դա բնականաբար իր արտացոլումն ունի: Մենք խոսում ենք համապետական ընտրությունների մասին, որտեղ կա գործող նախագահի արվածի, ներդրումների ներկայացմանը խնդիր, նաեւ հակաքարոզ: Մենք քարոզարշավի ընթացքում հակաքարոզով չենք զբաղվել: Քաղաքային բնակավայրերը հակաքարոզի համար ամենանպաստավոր պայմաններն ունեն ողջ աշխարհում, քանի որ այնտեղ ավելի մեծ լսարան կա: Դուք մեր նախագահին չեք ճանաչում, ես կասեի հատկապես նա ե°ւ ընդդիմադիրների նախա•ահն է, ե°ւ համակիրների: Նա ոչ մի առանձնահատուկ վերաբերմունք չի ցուցաբերում իր կուսակցականներին, համակիրներին կամ համակիր երեւացողներին: Նախագահը շեշտադրված ուշադրություն դարձրել է հատկապես մարզկենտրոնին եւ վստահ եմ, որ դա կշարունակվի: Ազդեցություն ունեցավ հակաքարոզը սին խոստումներով, օgտաgործվեց Գյումրու լսարանը»:



 



Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյան.



 



«Այդ մասին գյումրեցիներից հարցրեք, կիմանաք, թե ինչու: Նախագահը 250 մլն-ի ներդրում իրականացրեց, անօթեւանների համար բնակարաններ կառուցել տվեց, մարզային հիվանդանոցը կառուցեց: Քաղաքում լուրեր են պտտվում, որ հրաժարական եք տալու, հարցրեցի պարոն Գիզիրյանին: «ՙՀրաժարականս եղե ՞լ է, դե, հենց, որ եղավ, կիմանաք»-պատասխանեց մարզպետը:



 



Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան



Բարեւ ձեզ, աչքներդ լույս եղնի: Այդ մասին ժողովրդից հարցրեք, նրանք կասեն՚:



 



Զանգահարեցինք գործող քաղաքապետ Սամվել ալասանյանին, սակայն նրա բջջայինը չէր պատասխանում: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զ. Եգանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է քաղաքապետի դիրքորոշումն այս հարցում:



Զ.Եգանյան. «Քաղաքացիներն ազատ ու արդար ընտրությունների արդյունքում արտահայտեցին իրենց դիրքորոշումը, դա նրանց իրավունքն է: Ինչ վերաբերվում է ընտրությունների արդյունքների մասին պարոն Բալասանյանի դիրքորոշմանը, ապա բոլորին է հայտնի, որ ընտրություններից առաջ նա հայտարարեց Սերժ Սար•սյանի թեկնածությունը  սատարելու մասին, քանզի Գյումրին մշտապես եղել է նախագահի հոգացության կենտրոնում եւ այստեղ իրականացվել եւ ապագայում եւս իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, հատկապես բնակարանաշիության ոլորտում, սակայն եղավ այն, ինչ եղավ` արձանագրվեց նման պատկեր»:



 



Անահիտ Սիմոնյան