Նոր պատմական ֆիլմ, որը կզայրացնի իսլամական աշխարհին

Նոր պատմական ֆիլմ, որը կզայրացնի իսլամական աշխարհին
Իտալացի ռեժիսոր Ռենզո Մարթինելիի ֆիլմը, որը պատմում է Վիեննայի մատույցներում օսմանյան զորքերի կրած պարտության մասին, էկրան կբարձրանա ընթացիկ տարվա ապրիլի 11-ին: ermenihaber.am-ի փոխանցմամբ, պատմական և կրոնական բովանդակությամբ «1683թվականի սեպտեմբերի 11» անվամբ ֆիլմը նախատեսված է ցուցադրել նաև Իտալիայի պետական հեռուստատեսությամբ:



Ռեժիսորի բնորոշմամբ` ֆիլմը հակաիսլամական ուղղվածություն բնավ չունի: Այն ընդամենն արտացոլում է Վիեննայի պաշարման դրվագները: «Մենք խաչակրաց արշավանքների գովքը չենք անում: Միայն նկարագրում ենք այն հոգևորականի կյանքը, ում շնորհիվ հնարավոր եղավ Վիեննան չհանձնել օսմանցիներին, աանի որ եթե այդ հոգևորականը չկարողանար զորքին համոզել պայքարել օսմանցիների դեմ, գուցե համաշխարհային պատմությունն այլ ընթացք ստանար»,- ըստ «CNNTurk» լրատվականի` նշել է ռեժիսորը:



Իտալական և լեհական համատեղ արտադրության այս ֆիլմի բյուջեն կազմել է 10մլն դոլար: Ոմանց կարծիքով այդ ֆիլմը դժգոհության ալիք կբարձրացնի իսլամական աշխարհին: Ֆիլմի նկարահանման ժամանակ ռեժիսորը նույնիսկ քանի թուրք դերասանների է հրավիրել մասնակցելու, սակայն վերջիններս մերժել են որևէ դերակատարում ունենալ: