Սամվել Բալասանյան. Հիմարների հետ վիճելու ցանկություն չունեմ

Սամվել Բալասանյան. Հիմարների հետ վիճելու ցանկություն չունեմ
Ս/թ մարտի 15-ին «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման շրջանակներում, Գյումրու  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մեղմ ասած, քննադատել է  Գյումրու քաղաքապետարանի  ներկայիս ղեկավարությանը: Պատասխան  հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Սամվել Բալասանյանը:



 



 



«Սիրելի գյումրեցիներ, Վարդան Ղուկասյանի «մտքի» գոհարներին չպատասխանելու պատճառների մասին գրել էի, դրանք երեքն են՝



 



1. Հիմարների հետ չվիճելու ցանկությունը:

2. Խորհրդային բժշկության տված ախտորոշման նկատմամբ ունեցած հավատը:

3. Վստահությունը, որ այս ամենը արվում է հստակ նկատառումով ՝ ինձ շեղել Գյումրին շենացնելու եվ գյումրեցիներին ծառայելու առաքելությունից:



 



Վ.Ղուկասյանի «մի տեղ » հանդիպելու խնդրանք-սպառնալիքը ինձ համար ոչինչ չի փոխում: Խոստանում եմ Ձեզ չտրվել սադրանքների, աշխատել հանուն քաղաքի եւ միշտ մնալ այն մակարդակում, որում պետք է լինի Հայաստանի Հանրապետության երկրորդ, իսկ հոգեւոր առումով թերեւս առաջին քաղաքի քաղաքապետը»: