Քաղլուսաժին

Քաղլուսաժին
ՄԱՐՏԱԿԱՆ



 



Անձնվեր ֆեյսբուքյան գործունեության եւ թշնամական վիրտուալ տարածություններում հերոսական ծառայության համար ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգեւատրվել է «Մայքրոսոֆթի» մեդալով եւ «Բիլլ Գեյթս» միջազգային շքանշանով: «Գարեգին Նժդեհից» հետո սա հայ նախարարի երկրորդ մարտական պարգեւն է:



 



Նարեկացին՝ Հանրապետականի խմբագրմամբ



 



Շուշան շողեր դեմ հովիկին,



Շողշողեր մեջ հհկական...



 



ԾԱՆՐ



 



Հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը Արմեն Աշոտյանին ֆեյսբուքյան «դեմք» է համարել, Կարեն Ավագյանին՝ «դեպք»: Մասնավորենք՝ ծանր դեպք:



 



ՆՈՐ ՊԱՏՎԱՍՏ



 



Հայ քաղաքական որոշ գործիչներ այնքան են սերտաճել իշխանության, մասնավորապես՝ դրա սիմվոլ Սերժ Սարգսյանի հետ, որ համարյա կարելի է ասել՝ սերժաճել են:



 



ԱԿԱՄԱ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ



 



Վազգեն Խաչիկյան - ՀՀԿ-ի Գոգոլը:



 



ՄՂՁԱՎԱՆՋ



 



Ասում են՝ մի շաբաթ եղավ, ինչ հանրապետականները քնում՝ երազում դալան են տեսնում:



 



Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ