ԲՈՀ-ի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԲՈՀ-ի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն»  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «գ»  կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից: