Ինչպես ենք սովորում ներել

Ինչպես ենք սովորում ներել
Հոգիները, կլոր սեղանի շուրջ նստած, ընտրում են իրենց հաջորդ դասը: Հենց այդ ժամանակ ամենաուժեղ հոգին վեր է կենում իր տեղից ու հայտարարում.



 



- Այս անգամ ես գնում եմ Երկիր մոլորակ, որպեսզի ներել սովորեմ:



 



Հոգիները խղճահարությամբ, անգամ մի փոքր վախով ասում են.



 



- Դու ընտրեցիր ամենադժվար դասը, հնարավոր է մի ամբողջ կյանք չբավականացնի: Դու այնքան կտառապես… մենք այնպես ենք խղճում քեզ… սակայն դու կանես դա… մենք կօգնենք քեզ:



 



Հոգիներից մեկն ասում է.



 



- Ես կօգնեմ քեզ: Ես Երկրի վրա կլինեմ քո ամուսինը: Մենք բազում խնդիրներ կունենանք, որոնցից մեծ մասը կլինի իմ մեղքով, եւ դու կսովորես ինձ ներել:



 



Երկրորդ հոգին ասում է.



 



- Ես կլինեմ քո ծնողներից մեկը, կապահովեմ քեզ դժվար մանկությամբ, իսկ հետո քիթս կխոթեմ քո կյանքի մեջ, եւ դու կսովորես ներել ինձ:



 



Երրորդ հոգին ասում է.



 



- Իսկ ես կլինեմ քո ղեկավարը, ես մեծամիտ կլինեմ եւ անարդար կվարվեմ քեզ հետ, իսկ դու կսովորես ներել ինձ:



 



Այդպես եւս մի քանի հոգի որոշեցին Երկիր մոլորակ իջնել, որպեսզի դասը հաջող անցնի: Ամեն հոգի ընտրեց իր դերը:



 



Այսպիսին է հոգիների կյանքը, երբ նրանք ծնվում են, նրանց հիշողությունն իսպառ ջնջվում է, եւ միայն որոշ մարդիկ են կռահում, որ շատ դեպքեր պատահականություն չեն, եւ որ մարդիկ հայտնվում են մեր կյանքում հենց այն պահին, երբ մեզ հարկավոր է այն դասը, որն իրենք բերում են իրենց հետ: