Մայրիկի նվերը

Մայրիկի նվերը

Մի հրեա կին ունենում է երեք որդի, նա որդիներին լավ կրթություն եւ դաստիարակություն է տալիս: Որդիները մեծանում են, ու ամեն մեկն իր կյանքն է ստեղծում, լավ աշխատանք են ունենում, հարստանում: Օրերից մի օր որդիները հանդիպում են եւ որոշում նվեր անել իրենց մորը: Անցնում է մի քանի օր, տղաները հանդիպում են, եւ մեծ տղան ասում է.



- Ես հսկայական տուն եմ գնել մայրիկի համար` քառասուն սենյակներով:



Միջնեկ որդին ասում է.



- Ես շքեղ մեքենա եմ գնել մայրիկին, անձնական վարորդով, օր ծերության գոնե նա մի քիչ շրջագայի:



Փոքր տղան ասում է.



- Ես բացառիկ թանկարժեք թութակ եմ գնել մայրիկի համար, որը նրա համար անգիր կարտասանի ամբողջ Տորան: Մայրիկը հիմա վատ է տեսնում, եւ դա նրա համար հրաշալի զբաղմունք կլինի:



Որդիները որոշում են այցելել մորն ու հարցնել, թե ում նվերն է նրան ամենից շատ դուր եկել: Ծեր կինը պատասխանում է.



- Շնորհակալ եմ, մեծ որդիս, դու հրաշալի տուն էիր գնել, սակայն միեւնույն է` ես մենակ եմ նստում քառասուն սենյակների մեջ: Շնորհակալ եմ, միջնեկ որդիս, մեքենան շքեղ էր, սակայն միեւնույն է` ես ծեր եմ ու գնալու տեղ չունեմ այլեւս: Այ, իսկ դու, փոքր որդիս, հրաշալի հասկացար, թե ինչ է պետք մայրիկին, քո ուղարկած հավով համեղ եւ տաք ապուր եփեցի ու կերա:



Պատրաստեց Աշխեն Քեշիշյանը