Շուշանի երգը

Շուշանի երգը

Բույլ մը նայվածք մի միլիցու՝



Քուրա համբույր դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Ասել՝ սիրեք համբույրը նուրբ,
Սիրեք շուրթեր միլիցեքի,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Թողեք հպվին պարանոցին
Ակտիվիստի, սուզիլ, գգվիլ։

Ո՜հ, նուրբ համբույր, եդեմ մը շունչ՝
Ու շալվար մը շրջեց իմ շուրջ։

Ես ուզեցի լոկ ու մինակ
Համբույրների տարափ տեղար,
Վզիս վրա ու շուրթերիս,
Սիրտ մորո տեղից հանար,
Ուշքս գնար, խելքս գնար,
Ու սուզվեի մեջ թևերի։

Եթեր մը բառ ես լսեի,
«Կուզե՞ս համբույր, եկե ինծի»:

Ես ուզեցի սիրել համբույր,
Որ միլիցեն կտա բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբեք,
Եվ ոչ թե ծեծ, որ կը խոցե,
Համբու՜յր միայն, որ կը շոյե
Պարանոցդ քանց անույշ բույր։

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
- «Կուզե՞ս պաշտել համբույր մ՚անբիծ»:

Ես ուզեցի, որ շուրթերով
Լոկ սիրեին, հոս սիրահար,
Պաշտել, գրկել կույս աղջկա,
Սիրող էակ ճանչել զանի,
Կարևոր չի, թե ով է նա,
Բռնիլ, պաչիլ սիրողաբար։

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
- «Կուզե՞ս վիզդ պաչեմ, Շուշան»:

Ի՞նչ վատ բան կա, թևը թոթվե,
Ու աղջկա վիզը պաչե,
Միլիցեն էլ մարդ ա, էա՜կ,
Կուզե բռնել մի աղջկա
Ու պռոշը խրել նրա,
Փափուկ վզի ծագերի մեջ։

Բույլ մը նայվացք մի միլիցու՝
Քուրա համբույր դյութեց իմ սիրտ:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ