Կվադրոցիկլը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների

Կվադրոցիկլը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում, կվադրոցիկլը դուրս է եկել մայթ և շրջվել` վրաերթի  ենթարկելով 3 քաղաքացիների:   ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պատահարի հետևանքով կվադրոցիկլի վարորդը, ուղևորը և  վրաերթի ենթարկված 3 անձինք  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:    Կատարվում է քննություն: