Թմրամիջոց՝ գրպանից

Թմրամիջոց՝ գրպանից

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի հրապարակին կից այգուց, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ին, որի գրպանից հայտնաբերվել է  թղթով  փաթեթավորված  կանեփանման, դեղնականաչավուն զանգված:



Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:


Կատարվում է հետաքննություն: