Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները հետաձգվել են

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները հետաձգվել են
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:


Ս.թ. սեպտեմբերի 28-ից Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղերը կսկսվեն ժամը 15:00-ին, իսկ Երևանի «Հանրապետական», «Հրազդան» և ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում նշանակված խաղերը ժամը 18:00-ին:

Սեպտեմբերի 29-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Գանձասար»-«Ուլիս» հանդիպումը կկայան սեպտեմբերի 27-ին:

Հայաստանի ազգային հավաքականների նախապատրաստական փուլը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են: