Բաց և բացսիրտ նամակ Լևոն Ջավախյանին

Բաց և  բացսիրտ նամակ Լևոն Ջավախյանին

Ադա, աչքիս «Հրապարակը» քեզնով ես արե. թերթի էջերում  պ ռ ա խ ո դ դ  անկասելի ա, չնայած՝ հրապարակին մոտ կանգնած լինելդ չորով արդարացվում ա, դե, Վերնիսաժից հրապարակ ոնց որ Շնողից` Ալավերդի, բայց զրիցս ուրիշ թեմա ու մտահոգություն ա ընդգրկում: Էս վերջին Գրողների միության լիամետրաժ զարգացումներն են աչքիս առաջ, բայց դու կասես` ընդի ի՞նչ զարգացում, լենուբոլ կասեցումներից զատ, հին տակառի մեջ հին գինի որդիա՞ն ես տեսել, որ խմվի, խմվելուց էլ փոր կտռզի, էդ խումհար վիճակին էլ գրողները հո անսովոր չե՞ն. կարեւորը` մեջը գինի ըլնի, բայց ոնց որ մաճառն ավելի սրտներով ա` մի քիչ քացախահամ...



 



 



Հըմի ես կարա՞մ ոչ տարբերակել էդ ամենը, քու ջուխտակ աչքերը լավ ու լիովին ընտելացած են, նախկին ՀԳՄ անդամ չե՞ս, բաս: Չնայած անդամի նախկինը ո՞րն ա, մի դիմում չէ՞ր  գրածդ, էդ հրաժարականիցդ հետո շատ ափսոս, որ մեր քաղաքական վերնախավը լավ դաս չառավ: Ադա, կարա՞ս հրաժարականի դասընթացներ բացես. ազգովի քեզնից սովորելու բան կունենան, ժողովուրդն էլ ուրախ ու գոհ կապրի, թե չէ մինչեւ հըմի իր ներվերի հաշվին ա ապրում: Տարբերությունն էլ շատ քիչ ա, հազիվ մի թզաչափ, էն որ դու Գրողների միությունից դժգոհ ես ու աշխատանքներն էլ ոչ ստեղծագործական, բարիդրացիական ես համարում` մրցանակներ շաղ տալու ու պետպատվերով գրքեր արտատպելու առումով, գիտեմ, էդ մեջլիսումը ըսկի դու չկաս, քու թարս ու շիտակ խոսքերի ուղղամտությունը կա՞ ոչ մեր մեջ:



 



Չէ, չկա, լոռեցի ըլնելդ էլ դուզգորան որ չես շեշտում` բանավոր ու գրավոր  շ ղ ա յ ո վ: Հըմի, դառնացած էիր, ոչտառասխալներով մի դիմում գրեցիր` զ ա դ դ տարար-կանգնեցրիր քու անփոխարինելի պատվանդանին, ժողովուրդն իրավունք չունի՞ ինքն էլ դուրս գա էս պետության կազմից: Չնայած, պետություն որ ասում եմ, սիրտս մի քիչ նեղվում ա քո փոխարեն, մնում ա ասելիքիցս հրաժարվեմ, որովհետեւ դու մեկ-մեկ էլ պետության անունից ես որպես գրող հանդես գալիս, ու մարդիկ մի  թ ա վ ու ր  են ըլնում...



 



Գիտես ժողովուրդը կմոռանա՞, որ քիրվայություն անելու կոչերիդ մեջ քիչ մնաց քեզ համար մի նոր անարգանքի սյուն կանգնեցնեին` Վերնիսաժի անմարդաբնակ տարածքում: Համ էլ Սերժին տվածդ մինուճար ձենդ` այ բաց քվեարկության առաջամարտիկ: Ասում են՝ էս երկրում ճիշտ խոսելը ոնց որ Ջավախյանից ա ելել, հեչ զոռբայություն արե՞լ ես ճիշտ խոսելու ուղղությամբ, թե՞ ճիշտ խոսելուց մենակ տանդ պատերի զորությանն ես ապավինել, բայց տանը քեզ լսող ժողովուրդ կա՞, թե՞ մտածում ես տանդ մեջ խոսացածդ գրես, մեկ է, գրքերիդ տպագրությանը քոմակ անող ջավախյանասեր կա, ու դու առոք-փառոք ապրում ես...



 



Շատ ա հետաքրքիր, հըմի ի՞նչ ես մտածում կամ հեչ մտածե՞լ ես, որ մեկ-մեկ մտածում ես` գրելիքդ դեմդ դրած առատ-անարատ, արծաթասեղանիկդ էլ նույն կազմ ու պատրաստ վիճակի. էս խախանդ հրադադարային վիճակդ սրտո՞վդ ա. թե սրտովդ ա, հեչ մեր` քու ընթերցողների սրտովը չի: Շառից-փորձանքից հեռու, կարգավիճակդ էլ իմ սրտովը չի, որպես քու ճշմարտությամբ չկերակրված անփոխարինելի բարեկամ, որի ասածները մեկումեջ գրի ես առնում` ա ն ու մ ս  անտեր թողնելով պատմության էջերում:



 



Ուրեմն, քեզ հետաքրքրող բան չմնա՞ց ՀԳՄ պատերից դենը: Էն հեչ, որ «Հրապարակ» առ «Հրապարակ» - «Հայկական ժամանակ» առ  ժամանակ հերսոտում էիր, պրծա՞վ, բա ըսկի քեզ չի՞ հետաքրքրում գրախնջույքի շարունակությունը... չի՞ հետաքրքրում, թե էգուց-էլոր փոխառած սազով մեջլիս մտած ու մեջլիսի պատերի տակը կուչ ու կուռ էկածներն ինչեր են գրելու, խոսելու` փոխանակ մի էրկու ճիշտ ու հայահալած խոսք ասեն: Դու ասող ես, բայց ասողին մինչեւ վերջ լսող ա պետք: Հըմի ես իմն ասի ու էս անգամ բաց սրտով ու անվրդով, առանց հետին նպատակներով լղոզված  ա տ կ ա տ ն ե ր ի ... Համարյա մի պատմվածքի թեմա ու թեմատիկ ընդհանրացում:



Լեւոն, Լեւոն ջան, էս մասին Վերնիսաժում ոչ մի խոսք...



 



Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ