Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինաշխատանքները (լուսանկարներ)

Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում  են շինաշխատանքները (լուսանկարներ)

Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքները` հոկտեմբերի 29-ին շինհրապարակ այցի ընթացքում արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:



 



Տեղեկացնենք, որ վերոնշյալ հասցեում կառուցվող համալիրն իր մեջ ներառում է մի քանի նախարարությունների վարչական, առանձին ծառայությունների վարչական եւ հասարակական մասնաշենքեր։ Նորակառույց շինությունների րնդհանուր մակերեսր պետք է կազմի մոտ 32.000 քմ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից, ավարտը նախատեսվում է 2015 թվականի դեկտեմբերին: Նախարար Ս. Թադեւոսյանին զեկուցեցին, որ աշխատանքները կատարվում են ըստ հաստատված ժամանակացույցի եւ մինչ օրս իրացվել է շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։



 



Հիշեցնենք, որ ընկերության կառավարումն արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է խորհուրդ, որը գլխավորում է քաղաքաշինության նախարարը: Խորհրդում ընդգրկված են Երեւանի քաղաքապետի, ֆինանսների եւ արդարադատության նախարարների տեղակալները, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալը, քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը: ՀՀ կառավարության որոշմամբ պատվիրատուի լիազորությունները գործակալական 



հիմունքներով իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական» ԾԻԳ-ը: Շինարարությունը իրականացնում է «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն: Շինարարը պայմանագրի համաձայն պարտավորվել է շենքը հանձնել ամբողջությամբ ավարտուն վիճակում 2015 թվականի դեկտեմբերին, իսկ արդեն 2016 թվականի փետրվարին նախարարությունները պետք է տեղափոխվեն նորակառույց այս շենք: